Ուկրաինան դադարեցնում է ավիահաղորդակցությունը Բելառուսի հետ |tert.am|

tert.am: Ուկրաինան մայիսի 26-ին ժամը 00:00-ից դադարեցնում է ավիահաղորդակցությունը Բելառուսի հետ: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ուկրաինան Ryanair ավիաընկերության չվերթի առնչությամբ միջադեպից հետո մայիսի 26-ից կարգելի իր ավիաընկերություններին և ինքնաթիռներին թռիչքներ իրականացնել Բելառուսի օդային տարածքում»,- մանրամասնել է պաշտոնյան:

Նախօրեին Աթենք-Վիլնյուս երթուղով թռչող ինքնաթիռը, Բելառուսի տարածքի մեծ մասի վրայով անցնելուց և Լիտվայի հետ սահմանին մոտենալուց հետո, փոխել էր ընթացքը և շարժվել Մինսկի ուղղությամբ:

Մինսկի օդանավակայանից հայտնել էին, որ օդաչուների փոխանցմամբ՝ օդանավն «ականապատված» է եղել, սակայն ստուգումների ընթացքում այդ տեղեկությունը հերքվել է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Ryanair ավիաընկերությունը պատրաստվում է մուտք գործել Հայաստան. ՔԿ նախագահ Տաթեւիկ Ռեւազյան

Ryanair ավիաընկերությունը պատրաստվում է մուտք գործել Հայաստան. ՔԿ նախագահ Տաթեւիկ Ռեւազյան

Հայաստանը տուրիզմի ուղղությամբ տեսլական չունի. Գևորգ Բաբայան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.