ՀՀ-ն ակնկալում է միջազգային առավել հասցեական արձագանք իր տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին. Արմեն Սարգսյան

Հայաստանն ակնկալում է  միջազգային գործընկերների և միջազգային հանրության առավել ակտիվ և հասցեական արձագանքն Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրականացվող ոտնձգություններին: Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դրագիցա Պոնորացի հետ հանդիպմանը: 

 

Նախագահ Սարգսյանը և դեսպանը մտքեր են փոխանակել երկու երկրների փոխգործակցության հեռանկարների շուրջ, կարևորել ընդհանուր հետաքրքրությունների ներկայացնող ոլորտների որոշակիացումը: Որպես համագործակցության առաջնային և մեծ ներուժ ունեցող ուղղություններ նշվել են զբոսաշրջությունն ու բարձր տեխնոլոգիաները:

Հայաստանի նախագահն անդրադարձել է պատերազմից հետո  երկրի առջև ծառացած մարտահրավերներին, մարդասիրական բնույթի հրատապ խնդիրներին, մասնավորապես ընդգծել Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող և ազատությունից զրկված բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի անհրաժեշտությունը:

Նախագահը անդրադարձել է նաև ՀՀ սահմանների և տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին: Հայաստանի նախագահը նշել է, որ մեր երկիրն ակնկալում է միջազգային գործընկերների և միջազգային հանրության առավել ակտիվ և հասցեական արձագանքն այս խնդիրներին։

Նշելով, որ ուրախ է իր երկիրը ներկայացնել Հայաստանում՝ նորանշանակ դեսպանն ասել է, որ երկու երկրներն ունեն ավանդական բարեկամական հարաբերություններ, և ինքն իր հերթին առավելագույն ջանքեր կներդնի դրանք ավելի ամրապնդելու, հայ-չեռնոգորական օրակարգն առաջ մղելու համար:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Պոնորացին և մաղթել հաջողություններ:

Հանրապետության նախագահն իր ողջույններն է փոխանցել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչին, որի ծրագրված պաշտոնական այցը Հայաստան հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, և հույս է հայտնել, որ այն տեղի կունենա հնարավորինս շուտ:

Նորանշանակ դեսպանը ( նստավայրը՝ Կիև) իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին: 

Նախագահ Սարգսյանը և դեսպանը մտքեր են փոխանակել երկու երկրների փոխգործակցության հեռանկարների շուրջ, կարևորել ընդհանուր հետաքրքրությունների ներկայացնող ոլորտների որոշակիացումը: Որպես համագործակցության առաջնային և մեծ ներուժ ունեցող ուղղություններ նշվել են զբոսաշրջությունն ու բարձր տեխնոլոգիաները:

Հայաստանի նախագահն անդրադարձել է պատերազմից հետո մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, մարդասիրական բնույթի հրատապ խնդիրներին, մասնավորապես ընդգծել Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող և ազատությունից զրկված բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի անհրաժեշտությունը:

Նախագահը անդրադարձել է նաև ՀՀ սահմանների և տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին: Հայաստանի նախագահը նշել է, որ մեր երկիրն ակնկալում է միջազգային գործընկերների և միջազգային հանրության առավել ակտիվ և հասցեական արձագանքն այս խնդիրներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«ADSW Talks»-ում հրապարակվել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը

Հոկտեմբերի 27-ը համապատասխան արժանի պատմական գնահատականը պետք է ստանա. ՀՀ նախագահ |aysor.am|

ՀՀ ԶՈւ ավիացիայի պետի պաշտոնում Ավետիկ Մուրադյանին փոխարինել է Գագիկ Ասլանյանը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.