Ուկրաինան ՆԱՏՕ-ի զորավարժությունների քողի ներքո ժամանակակից զենքի մատակարարումներ կստանա. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ուժերի ներգրավմամբ Sea Breeze խոշոր զորավարժությունների քողի ներքո պլանավորվում է այդ երկրի տարածք մտցնել ժամանակակից սպառազինության խմբաքանակ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Զորավարժությունների անցկացման քողի տակ ծրագրվում է ժամանակակից սպառազինություն, զինամթերք և նյութական գույք հասցնել ուկրաինական զորքերին։ Հետագայում, ինչպես և նախորդ տարիներին, այդ ամենը փոխանցվելու է Դոնեցկի և Լուգանսկի շրջանների հարևանությամբ տեղակայված ուկրաինական զորքերին և ազգայնական կազմավորումներին»,- ասել է Կոնաշենկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը «պլանավորում է ուշիուշով հետևել զորավարժությունների նախապատրաստման և անցկացման ընթացքին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում արձագանքել՝ ի շահ ՌԴ-ի ռազմական անվտանգության ապահովման»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայտնի են առաջին արդյունքները. Զելենսկին Պորոշենկոյից գրեթե կրկնակի ավել ձայներ է ստացել |armtimes.com|

Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարել է, որ երկրում կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ |tert.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.