Բերման ենթարկվածների թիվը 21 է, մյուսները թաքնվում են, բայց վստահ եմ, որ իրավապահները կհայտնաբերեն. Օսիպյան |shantnews.am|

shantnews.am: Օպերատիվ իրավիճակը Տավուշում, հատկապես Իջևանում, կայուն է: Այս մասին ասել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

«Օպերատիվ իրավիճակը Տավուշում, հատկապես Իջևանում, կայուն է, վերահսկելի, որևէ խնդիր չկա այս պահին: Բերման ենթարկվածների թիվը 21 է: Մյուսները թաքնվում են, բայց վստահ եմ, որ իրավապահները կհայտնաբերեն և յուրաքանչյուրին կտան իրավական գնահատական, մեղավորները կենթարկվեն պատասխանատվության: Անհանգստանալու խնդիր չկա»,- ասաց Օսիպյանը:

Խոսելով այն մասին, որ բախման ընթացքում հոսանքն անջատվել էր, Օսիպյանն ասաց.

«Չեմ ընդունում այն գաղափարը, որ միտում է եղել: Որևէ պայմանավորվածություն չի եղել: Չեմ կարծում, որ որևէ մեկը հրահրել է, բայց քաղաքացիները հրաժարվել են կատարել ոստիկանների օրինական պահանջը, որին բախում է հետևել»:

Նա շեշտեց, որ չի լինելու հանդուրժողականություն և թույլ չի տրվելու, որ «անօրինական ոչնչացնեն անտառը և մարդիկ հարստանան»: Հարցին, թե արդյո՞ք կան կոռուպցիոն գործընթացներում ներառված խմբեր, որոնք կազմակերպում են նման ակցիաներ, Օսիպյանը հնարավոր համարեց:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Ես վստահ եմ, որ իմ եղբոր տղան չի». Օսիպյանն՝ իր եղբորորդու մասնակցությամբ 2014-ի դանակահարության գործից |azatutyun.am|

Վալերիյ Օսիպյանը Լոռու մարզի ոստիկանապետ է նշանակել |tert.am|

Ոստիկանության 6-րդ վարչության պետը ոչնչացրել է հանցանշանները |Ժամանակ|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.