Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցումը կարմիր գիծ է. Պուտին |tert.am|

tert.amՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից առաջ հարցազրույց է տվել ռուսական հեռուստաընկերություններին: Դրա մի ամբողջ հատվածը վերաբերել է Ուկրաինային և երկրի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) հնարավոր անդամակցմանը, գրում է korrespondent.net-ը:

Պուտինն ասել է, որ Ուկրաինայի՝ դաշինքի կազմում չներառվելու երաշխիքներ չկան: Միևնույն ժամանակ, նա կասկածել է ԱՄՆ-ի հայտարարությունների անկեղծությանը, որոնց համաձայն՝ երկիրն Ուկրաինային անդամակցություն չի խոստացել: Բացի այդ, նա կարմիր գիծ է անվանել Ուկրաինայի՝ դաշինքի կազմի մեջ մտնելը:

«Պատկերացրեք, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Խարկովից կամ Դնեպրոպետրովսկից Մոսկվա հրթիռների արձակման ժամանակը կնվազի՝ հասնելով 7-10 րոպեի: Դա մեզ համար կարմիր գի՞ծ է, թե՞ ոչ», – ասել է Պուտինը:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ ուկրաինացիների կեսը չի ցանկանում, որ երկիրն անդամակցի ՆԱՏՕ-ին, և «նրանք խելացի մարդիկ են, քանի որ հասկանում են, որ չեն ցանկանում կրակի գծում լինել, չեն ուզում լինել սակարկությունների մանրադրամ կամ թնդանոթի միս»:

ՌԴ առաջնորդը մեկնաբանել է նաև Ուկրաինայի հավաքականի համազգեստի հետ կապված սկանդալը: Այս առնչությամբ նա նշել է՝ «դրանում նորություն չկա, Կիևն անտեսում է Ղրիմի բնակիչների կամքի արտահայտումը»:

Ռուսաստանի նախագահը խոսել է նաև Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի հետ ձախողված հանդիպման մասին: Նրա խոսքով՝ նախագահական գրասենյակների մակարդակով երկխոսության ընթացքում Ուկրաինային հրավիրել են խոսելու միջազգային անվտանգության մասին:

Շարունակությունը կարդացեք tert.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բանակցությունների օրակարգն ամենաընդարձակն է լինելու». Պեսկովը հաստատել է Էրդողան-Պուտին հանդիպման նախապատրաստումը |tert.am|

Հույս ունեմ, որ այս տարի կկայանա Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Երևան․ Փաշինյան |tert.am|

Ռուսաստանում «հուղարկավորել են Պուտինին, «նախագահի գերեզմանափորը» ձերբակալված է |1in.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.