Վրաստանի եւ ՌԴ-ի միջեւ արտաքին առեւտրական շրջանառությունն առաջին կիսամյակում աճել Է 3,5 տոկոսով |armenpress.am|

armenpress.am։ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ արտաքին առեւտրական շրջանառությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կազմել Է շուրջ 678 միլիոն դոլար, ինչը 3,5 տոկոսով ավելի Է 2018 թվականի նույն տվյալների համեմատությամբ: Այդ մասին են վկայում Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության («Սաքստատի»)՝ հուլիսի 19-ին հրապարակված տվյալները:

«Սաքստատի» տվյալներով՝ Ռուսաստանի հետ Վրաստանի արտաքին առեւտրական շրջանառությունը կազմում Է հանրապետության առեւտրի ընդհանուր ծավալի 14,1 տոկոսը: Հունվարից մինչեւ հունիս Վրաստանի արտահանումը Ռուսաստան կազմել Է շուրջ 262 միլիոն դոլար, ներմուծումն՝ ավելի քան 416 միլիոն դոլար: Վրաստանի ամենագլխավոր առեւտրական գործընկերների թվում առաջին տեղում Է Թուրքիան:

Առաջին կիսամյակում Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել Է ավելի քան 842 միլիոն դոլար, ինչը 1,9 տոկոսով պակաս Է անցյալ տարվա ցուցանիշի համեմատությամբ: Երրորդ տեղն զբաղեցրել Է Ադրբեջանը, որի հետ առեւտրական շրջանառությունը գերազանցել Է 508 միլիոն դոլարը, ինչը սակայն 7,8 տոկոսով պակաս Է 2018 թվականի նույն տվյալների համեմատությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.