ՀՀ պետական սահմանի արևելյան հատվածի մարտական դիրքերում կանգնած են լեգենդար ջոկի հրամանատարներ |armenpress.am|

armenpress.am: 2-րդ բանակային կորպուսի պաշտպանության գոտու մարտական դիրքերում կանգնած զինծառայողների մարտական ոգին բարձր է, և նրանք ամեն վայրկյան պատրաստ են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Աս մասին ասաց 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը, ով ներկայացնում էր Սոթք հանքավայրի մոտ գտնվող նոր մարտական դիրքերից մեկը։

«Հավաստիացնում եմ, որ զինծառայողների մարտական ոգին բարձր է։ Մարտական դիրքերում կանգնած են լեգենդար ջոկի հրամանատարներ, որոնց սխրանքները կմնան պատմության մեջ։ Պատերազմի ժամանակ իրենք իսկ ղեկավարել են մարտական գործողությունները»,- ընդգծեց Պետրոսյանը։

Հենակետի ավագ, կրտսեր սերժանտ Վարուժան Թումանյանը, ով Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է և պաշտպանել է Քարվաճառի «Հովազ-1» մարտական դիրքը, պատմում է, որ մինչև պատերազմի ավարտը մնացել են իրենց դիրքում կանգուն։

«Երբ սկսվեց պատերազմը Քարվաճառի զորամասերից մեկում էի։ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվեցին մեր դիվիզիոնի վրա, տագնապով բարձրացանք դիրքեր։ Ես «Հովազ-1» մարտական դիրքն եմ պաշտպանել, հակառակորդին հաջողվել էր այն գրավել, սակայն մենք հակագրոհով հետ ենք վերցրել դիրքը ու մինչև պատերազմի ավարտը եղել ենք այդ դիրքում»,- ասաց Թումանյանը։

Ժամկետային զինծառայողը նշեց, որ պատերազմի ընթացքում իրեն հոգեպես ուժեր տալիս ժողովրդի օգնությունը, հրամանատարների խոսքերը։

 «Նոյեմբերի 9-ից հետո տխուր էինք, ընկճված, սակայն շատ հարցերին ըմբռնումով էինք մոտեցել։ Ամեն ինչ կունենա իր ժամանակը, մի փոքր ուժեղանանք՝ մեր ուզածով կլինի։ Իհարկե, հավատում եմ՝ կորցրած տարածքները հետ ենք բերելու, ուղղակի ժամանակ է պետք ուժեղանալու համար»,- նշեց Թումանյանը։

Վարուժանին մնացել է ծառայելու 30 օր։ Հարցին, թե ինչ կտանի իր հետ ծառայությունից, Վարուժանը պատասխանեց, որ լավ ընկերներ ու հիշողություններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անորակ հրթիռների» գործով կալանավորված Արմեն Հարությունյանը գրավի դիմաց ազատ է արձակվել |factor.am|

2019-ին գրանցված 4 զինծառայողի մահվան դեպքի մասին ՊՆ-ն ու ՊԲ-ն չեն հայտնել |tert.am|

ՀՀ ԶՈւ-երը ոչ մի կորստի դեպք չի թաքցրել և չի թաքցնելու․ Արծրուն Հովհաննիսյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.