ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտուրը լավ հնարավորություն է Իրանի տնտեսության համար. Իրանի փոխնախագահ |1lurer.am|

1lurer.am:  Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին ԵԱՏՄ-Իրան հարաբերությունների կարգավիճակի վերջին քննարկմանը նվիրված նիստում ասել է. «Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտուրը լավ հնարավորություն է Իրանի տնտեսության համար»: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Ջահանգիրին արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարությանը և այլ համապատասխան գերատեսչություններին կոչ է արել ԵԱՏՄ-ի հետ Իրանի համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու համար ժամանակացույց սահմանել և ամենայն լրջությամբ հետամուտ լինել հարցին: Փոխնախագահը հավելել է. «Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտուրը մեծ շուկա է տրամադրում երկրի արտադրական ապրանքներին»:
 
Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել է Իրանի և ԵԱՏՄ-ի՝ մոտ երկու տարի տևած բանակցություններից հետո և ուժի մեջ մտել դրանից յոթ ամիս անց: ԵԱՏՄ-ի հինգ անդամ երկրներն են՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Հայաստանը և Բելառուսը:
 
Նախատեսվում է երեք տարի անց կողմերի միջև համապատասխան բանակցությունների արդյունքում համաձայնագիրը վերածել ազատ առևտրի համաձայնագրի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Ռոսսելխոզնադզորը» չեղարկել է ԵԱՏՄ-ից տավարի մսի ներմուծման սահմանափակումները |tert.am|

Հնդկաստանը հետաքրքրված է մոտ ապագայում ԵԱՏՄ հետ համաձայնագիր կնքելու հարցում

Փաշինյանը հույս է հայտնել 2019-ին կարգավորել ՌԴ-ից մատակարարվող գազի գնի հարցը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.