Նախընտրական քարոզչությանը նախորդող ժամանակահատվածի դիտարկման արդյունքներ․ Աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրներ |hcav.am|

hcav.am: «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնում է 2021 թ․ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկարաժամկետ դիտարկման միջանկյալ զեկույցը, որն ամփոփում է նախընտրական քարոզչության՝ օրենքով սահմանված ժամանակահատվածին նախորդող ժամանակահատվածի՝ 01.05.2021-06.06.2021, դիտարկման արդյունքները։

Ամբողջական զեկույցը՝ ԱՅՍՏԵՂ

Ներկայացնում ենք զեկույցի առանձին մասերը՝ ըստ խախտումների բնույթի։

Աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրներ

Աշխատանքային իրավունքների խախտումն ընտրական գործընթացում ամենատարածվածներից և միաժամանակ ամենաբարդ փաստագրվողներից է։ Հաշվի առնելով Հայաստանում առկա սոցիալական խնդիրները, գործազրկության մակարդակը՝ աշխատանք ունեցողները խուսափում են խոսել այս մասին և ենթարկվում են գործատուների ապօրինի հրահանգներին՝ միայն բացառիկ դեպքերում ընդվզելով քաղաքական հայացքների պատճառով հետապնդման դեմ։ Սա վկայում է շարունակվող համակարգային խնդրի՝ աշխատանքային իրավունքների պաշտպանված չլինելու իրողության մասին։ 

Այս առումով ահազանգերի հիմնական մասը ներկայացված է այլ բաժիններում։ Ստացված ահազանգերը վերաբերում են խոշոր գործարաններին, բժշկական կենտրոններին, մասնավոր այլ հիմնարկներին և ՏԻՄ աշխատակազմերին։ Ահազանգերի զգալի մասը վերաբերում է ընդդիմության կողմից  ֆինանսական և տնտեսական կախվածության օգտագործմանը։

  • Բացի վերոնշյալ դեպքերից, թե՛ լրատվամիջոցներում, թե՛ դիտորդների կողմից արձանագրվել է «Գազպրոմ Արմենիա» հիմնարկի աշխատակիցների զանգվածային մասնակցությունը «Հայաստան» դաշինքի՝ Երևանում կազմակերպած հանրահավաքին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ․ ՀՔԱՎ |hcav.am|

Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի պաշտպանը վճռաբեկ բողոք է ներկայացրել և պահանջել գործը վերանայել

Դադարեցնել ՌԴ սահմանապահ ծառայության գործունեությունը «Զվարթնոց» օդանավակայանում․ ՀՔԱՎ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.