shantnews.am։ Զինված ուժերում մարդկային կորուստներին հարցին պատասխանելիս պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց, որ որոշ դեպքերում խնդիրներ կան, քանի որ ժամանակին չեն կարողացել բացահայտել զինծառայողների հոգեվիճակները։
Ինչ վերաբերում է վիճակագրությանը, Տոնոյանը նախ ասաց, որ իրենց համար յուրաքանչյուր կորուստ ցավալի է, և վիճակագրություն կազմելն այս դեպքում անտեղի է։ Ապա նախարարը նախնական տեղեկություններ հաղորդեց, որ միջադեպերի թվով այս տարի նվազում կա։