Ուկրաինան շարունակում է հզորացնել երկրի ռազմածովային ուժերը․ Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: «Ուկրաինան շարունակում է ամրապնդել երկրի ռազմածովային ուժերի կարողությունները՝ այդ թվում սեփական արտադրության սպառազինությունը զորքերին մատակարարելով», – հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահն այդ մասին հայտարարել է Sea Breeze-2021 զորավարժություններին մասնակցելու նպատակով Օդեսայի նավահանգիստ ժամանած ամերիկյան Ross ռազմանավի անձնակազմի հետ նախօրեին կայացած հանդիպման ընթացքում։

«Մենք շարունակում ենք հզորացնել ուկրաինական նավատորմի մարտական հզորությունները հայրենական արտադրության սպառազինության և տեխնոլոգիաների կիրառման միջոցով։ Օրերս հաջողությամբ ավարտին են հասցվել ուկրաինական արտադրության «Նեպտուն» տեսակի հրթիռային համակարգերի պետական փորձարկումները։ Դա հնարավորության կտա մեզ Սև և Ազովի ծովերում հաջողությամբ դիմակայել ռուսական ագրեսիային», – ասել է Զելենսկին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Աբսուրդ կլինի, եթե ՆԱՏՕ-ն չհրապարակի Ուկրաինայի անդամակցության հստակ ժամանակացույցը»․ Զելենսկի |azatutyun.am|

Զելենսկին պաշտոնական այցով մեկնում է Բաքու |azatutyun.am|

Բաքվում Զելենսկին հանդիպել է Ալիևի հետ |tert.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.