tert.am։ ԱԺ «Իմ քյալը» ԲԴԽ անդամի թեկնածու է առաջարկել Աննա Մարգարյանին: Թեկնածուին ներկայացնում է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Լիլիթ Մակունցից հետաքրքրվեց՝ ի՞նչ սկզբունքով են ընտրել Աննա Մարգարյանին որպես ԲԴԽ անդամի թեկնածու: Լիլիթ Մակունցը նշեց, որ «Իմ քայլը» խմբակցության իրավաբաններից աշխատանքային խումբ է ձևավորված եղել, կազմել են ԲԴԽ անդամների որոշակի ցանկ,որը մի քանի անգամ ավելի շատ է եղել, քան ԲԴԽ անդամների թիվն է: