tert.am։ Նշենք, որ նիստը վարում էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ով հայտնեց, որ կառավարությունից նամակ է ստացվել, որով առաջարկվում է՝ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ չքննարկել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ԱԺ-ն ընդունեց 102 կողմ ձայներով:
«Քաղաքացիական դատավարության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ևս ընդունվեց 102 կողմ ձայնով:
ԱԺ-ն 102 կողմ ձայնով ընդունեց նաև «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը:
Նշենք, որ ժամը 12:00-ին ԱԺ-ն հրավիրել է ևս մեկ արտահերթ նիստ: Օրակարգում մեկ հարց է՝ ԲԴԽ անդամի ընտրություն: