Վրաստանում բողոքի ակցիաները շարունակվում են, միակ պահանջը ներքին գործերի նախարարի հրաժարականն է |azatutyun.am|

azatutyun.am։ Վրաստանում երեկ արդեն 11-րդ օրը բողոքի ակցիաները շարունակվել են։ Ցուցարարների միակ պահանջը ներքին գործերի նախարարի հրաժարականն է: Նրանք խոստանում են դադարեցնել բողոքի ակցիաներ, եթե Գեորգի Գախարիան հրաժարական ներկայացնի։ Այս մասին նրանք հայտարարել են Facebook սոցիալական ցանցի միջոցով։

Հակակառավարական ցույցերի մասնակիցները ներքին գործերի նախարարին են համարում հունիսի 21-ի լուսադեմին Թբիլիսիում խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու գլխավոր պատասխանատուն:

Արցունքաբեր գազի, ռետինե փամփուշտների կիրառման հետևանքով ավելի քան 240 մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, երկու հոգի կորցրել է տեսողությունը։
Վրաստանում ներքաղաքական իրավիճակը կտրուկ սրվել է անցած հինգշաբթի:

Հանրային դժգոհության առիթ է դարձել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ՝ պատմական դարձած նիստը, որի ընթացքում հակավրացական հայացքներով հայտնի ռուսաստանցի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի համար նախատեսված տեղում, ինչը Թբիլիսիում ընկալեցին որպես վրացական պետականության նվաստացում:

Այդ տեսարանը զայրույթի մեծ ալիք է բարձրացրել՝ վերածվելով բողոքի բազամահազարանոց ակցիաների։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.