armenpress.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին ասաց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
«Մուկուչյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, տանն է, ապաքինվում է, ինքնազգացողությունը լավ է»,-ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ մի քանի օր ապաքինումից հետո ԿԸՀ նախագահը կվերադառնա աշխատանքի: