Ընտանեկան և սոցիալական նպաստը, ինչպես նաև հրատապ օգնությունն այսուհետ հնարավոր կլինի ստանալ նաև անկանխիկ

2021 թվականի հուլիսի 1-ից ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված քաղաքացիները հնարավորություն ունեն ընտանեկան և սոցիալական նպաստը, ինչպես նաև՝ հրատապ օգնությունը, ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով՝ իրենց ցանկությամբ, այս մասին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Նպաստը կամ հրատապ օգնությունն անկանխիկ եղանակով ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն,  ներկայացնի գրավոր դիմում՝ ընտրելով Ծառայության հետ պայմանագիր կնքած բանկը: Քաղաքացու կողմից ներկայացված դիմումը պետք է ստորագրված լինի ընտանիքի բոլոր չափահաս անդամների կողմից, իսկ հաշիվը բացվի դիմողի անունով: 

Ի դեպ, քաղաքացին իրավունք ունի ցանկացած ժամանակ դիմելու տարածքային կենտրոն` նպաստը կամ հրատապ օգնությունը ստանալու եղանակը կամ բանկը փոխելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նաիրա Մկրտչյանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն

Խստորեն դատապարտում եմ «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի խափանման փորձը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.