armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակահատվածը կրկնակի հաշվառել աշխատանքային ստաժում նաև այն դեպքում, երբ այն իրականացվում է ոչ զինված ուժերի կողմից:
Նախագիծն ընդունվեց 84 կողմ ձայնով: