ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաման է ստորագրել Թուրքմենստանում ՀՀ դեսպան նշանակելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Ռուբեն Խարազյանին նշանակել Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Աշգաբատ)»,-ասվում է հրամանագրում։