Նախագահի հրամանագրով՝ Հրաչյա Փոլադյանը հետ է կանչվել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից և դեսպան նշանակվել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Հրաչյա Փոլադյանին նշանակել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կահիրե)»,-ասվում է հրամանագրում։