aysor.am։ Խորհրդարանում ամփոփվեցին Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների ընտրության արդյունքները:
ԱԺ հաշվեքննիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները: ԱԺ 132 պատգամավորից քվերակությանը մասնակցել էր 87-ը:
Թեկնածուներից Էդգար Ճաղարյանին կողմ էր քվեարկել 75 պատգամավոր, դեմ՝ 12։ Կարեն Սեդրակյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 78 պատգամավոր, դեմ՝ 8, անվավեր էր ճանաչվել 1 քվեաթերթիկ: