Խաչատուրյան քույրերից կրտսերի գործը առանձին կքննվի |news.am|

news.am: Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից կրտսերի գործը առանձին կքննվի՝ կապված նրան անմեղսունակ ճանաչելու հետ: Երկուշաբթի այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է փաստաբան Ալեքսեյ Լիպցերը:

«Փորձաքննությամբ նա անմեղսունակ է ճանաչվել, ուստի նրա դեմ գործն առանձին վարույթով կքննվի եւ դատավարությունն էլ 2 ավագ քույրերի գործից առանձին կընթանա»,- ասել է Լիպցերը:

Փաստաբանը հստակեցրել է, որ այս պահին գործի նյութերին ծանոթանում են տուժող կողմի ներկայացուցիչները: «Պաշտպանական կողմը դեռեւս չի սկսել ծանոթանալ, մենք սպասում ենք տուժող կողմից այս ընթացակարգի ավարտին»,- ասել է պաշտպանը:
Մոսկվայի Բասմանյան դատարանն ավելի վաղ մինչեւ հուլիսի 28-ը երկարացրել էր Խաչատրյան 3 քույրերի՝ որոշակի գործողությունների արգելքի ձեւով խափանման միջոցը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.