Ծրագրի իրագործման արդյունքում կունենանք հասարակություն բոլորի համար` հավասար իրավունքներով և պարտականություններով․ նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման և այլընտրանքային համայնքային ծառայությունների տրամադրման» ծրագրի նախագիծը:

«Ծրագրի իրագործման արդյունքում կունենանք հասարակություն բոլորի համար` հավասար իրավունքներով և հավասար պարտականություններով, անկախ ֆիզիկական, հոգեկան կամ մտավոր առողջությունից, անկախ կարգավիճակից, սեռից և այլ գործոններից:

Խնամքի ծառայությունների աստիճանաբար փոխարինումը համայնքային ծառայություններով` շեշտադրելով ընտանիքի և համայնքի դերը, հատկապես` հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պարագայում, խիստ կարևոր է այդ անձանց մասնակցայնության և ներառականության տեսանկյունից:

Համայնքային ծառայությունների ստեղծումը և հրատապությունը բխում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց՝ համայնքում ապրելու և արժանավայել կյանք վարելու իրավունք ունենալու, այդ իրավունքն իրացնելու վերաբերյալ Կոնվենցիայի պահանջներից»,- նշված է նախարարության տարածած հայտարարության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նաիրա Մկրտչյանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն

Խստորեն դատապարտում եմ «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի խափանման փորձը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.