Մեկնարկել է ամառային զորակոչը. առաջին նորակոչիկներին հանդիպել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը

Հայաստանում այս տարվա ամառային զորակոչը մեկնարկել է հուլիսի 1-ին. պարտադիր զինվորական ծառայության են մեկնել այս զորակոչի առաջին նորակոչիկները:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընթացիկ աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Զորակոչի գործընթացին ներգրավված պատասխանատուների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը եղել է զորակոչիկների դիմավորման ու ընդունման կետում, բուժզննման, հանդերձավորման սենյակներում և վիճակահանության սրահում, դիտարկել հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա պայմանները, զորակոչիկների բուժհետազոտության իրականացման կարգը:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է նաև զինակոչիկների ծնողներին, հետաքրքրվել նրանց սպասելիքներով և տրամադրվածությամբ, շնորհակալություն հայտնել պատրաստակամ ու հայրենասեր զավակներ մեծացնելու համար:

«Զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2019թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.