Թբիլիսում գանգուղեղի ծանր վնասվածք ստացած հայ ցուցարարի մասին տեղեկությունները թաքցվել են |tert.am|

tert.am: Թբիլիսիում օրեր շարունակ տեղի ունեցած ցույցերի ժամանակ գանգուղեղի ծանր վնասվածք ստացած հայ ցուցարար Դավիթ Գրիգորյանի գտնվելու վայրն ու նրա առողջական վիճակի մասին տեղեկությունները թաքուն են պահվել: Նման հայտարարություն է տարածել «Միասնական ազգային շարժման» քաղխորհրդի անդամ Խաթիա Դեկանոիձեն` պահանջելով փորձաքննություն անցկացնել: Այս մասին հայտնում է Apsny.ge-ն:

Դեկանոիձեն նշել է, որ ցույցերի 20-րդ օրը Գրիգորյանը վիրավորվել է, սակայն դեռ պետք է պարզվի, հատուկ ջոկատայիններն ինչպե՞ս են կրակել նրա ուղղությամբ: Հայ ցուցարարի վիճակը ծանր է: Նա ստացել է գանգուղեղային վնասվածք, իսկ ռեզինե փամփուշտն իրավապահ մարմինները Գրիգորյանի գլխից հանել են տեղում` հետքերը թաքցնելու նպատակով:

«Պետք է փորձաքննություն անցկացնել, քանի որ իրականությունն այն է, որ Գրիգորյանին տեղափոխել են Ալադաշվիլիի հիվանդանոց` գլխի ծանր վնասվածքով: Բժիշկներն ասում են, որ մարդը նման վնասվածք կարող է լինել միայն կրակոցի հետևանքով: Ուստի փորձաքննությունը ոչ միայն նպատակային է, այլև պարտադիր»,- նշել է նա:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.