Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:

Այս մասին տեղեկացնում է նախագահի կայքը:

Արմեն Սարգսյանն ու Միխայիլ Շվիդկոյն անդրադարձել են մշակութային, գիտակրթական ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների առավել սերտացման, ինչպես նաև նոր ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման հնարավորություններին: Երկու երկրների միջև հումանիտար կապերի խորացման համատեքստում զրուցակիցները կարևորել են երիտասարդ ստեղծագործողների, գիտնականների, արվեստի ու հասարակական գործիչների միջև համագործակցությունը, համատեղ միջոցառումների կազմակերպումը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ գալիք տարի Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնը, իսկ այս տարի հոկտեմբերին Դիլիջանում անցկացվելու է «Մտքերի հայկական գագաթնաժողովը», որի հիմնական թեմաները նվիրված են լինելու գլոբալ և տարածաշրջանային աշխարհաքաղաքականությանը և նոր տեխնոլոգիաներին, այդ թվում՝ արհեստական բանականությանը, կենսատեխնոլոգիաներին:

Նախագահը նշել է, որ այս բոլոր միջոցառումներին և քննարկումներին ակնկալվում է նաև ռուսաստանցի գործընկերների ակտիվ ներգրավվածությունը, որոնցից շատերի հետ արդեն իսկ արդյունավետ գործակցություն է ձևավորվել:

Հանդիպմանը խոսվել է նաև գալիք տարի «Մտքերի հայկական գագաթնաժողովը» Ռուսաստանի Դաշնությունում կազմակերպելու հնարավորության մասին:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

 ՌԴ-ն օրենքով արգելեց ռուսերենին չտիրապետող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.