Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահը մի շարք գործիչների շնորհել է պատվավոր կոչումներ՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար

Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահը մի շարք գործիչների շնորհել է պատվավոր կոչումներ՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.

Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում՝

Էդվին Մուկուչի Գրիգորյանին «Արարատ» ֆուտբոլային ակումբի մարզիչ-օպերատոր

Սլավիկ Գևորգի Սարգսյանին «Վան» ֆուտբոլային ակումբի զարգացման ծրագրի ղեկավար

Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում՝

Վահան Ավետի Ադիլխանյանին Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմի գլխավոր մարզիչ

Արմեն Ռաֆիկի Առաքելյանին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքական թիմի մարզիչ

Էդգար Հրանտի Ենոքյանին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքական թիմի մարզիչ

Խաչիկ Վոլոդյայի Խաչատրյանին Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքական թիմի գլխավոր մարզիչ

Գայանե Անուշավանի Ներսիսյանին Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքական թիմի գլխավոր մարզիչ»,- ասված է նախագահի հրամանագրում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«ADSW Talks»-ում հրապարակվել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը

Հոկտեմբերի 27-ը համապատասխան արժանի պատմական գնահատականը պետք է ստանա. ՀՀ նախագահ |aysor.am|

ՀՀ ԶՈւ ավիացիայի պետի պաշտոնում Ավետիկ Մուրադյանին փոխարինել է Գագիկ Ասլանյանը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.