tert.am: Դավիթ Տոնոյանի կալանավորման որոշման դեմ բողոքը արդեն իսկ պատրաստ է, հնարավոր է, որ հենց այսօր էլ մուտքագրվի դատարան։ Այս մասին ասաց Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։
«Այլ որոշումներ ևս կան, որոնք բողոքարկվելու են պարտադիր կարգով, մեր մնացած քայլերի մասին այս պահին բացահայտում չեմ ցանկանում կատարել»,- ասաց փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։