aysor.am։ Վրաստանի խորհրդարանի նոր խոսնակ է ընտրվել իշխող կուսակցությունից Առչիլ Թալաքվաձեն, հայտնում է խորհրդարանի կայքը։
«94 պատգամավոր կողմ է քվեարկել, դեմ ձայներ չեն եղել», – քվեարկությունից հետո հայտարարել է խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Թամար Չուգոշվիլին:
«Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը քվեարկությանը չի մասնակցել: