«City of smile/ժպիտների քաղաք»-ը դրամահավաքներ կկազմակերպի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը նաև արտերկրում անցկացնելու համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի տիկին, «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախագահությամբ կայացել է «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:

Նիստին մասնակցել են «Առողջության Կամուրջ» հիմնադրամի նախագահ Անահիտ Բարսեղյանը, «Ֆոնդ 100» հիմնադրամի նախագահ Տիգրան Բալոյանը, ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը, ջութակահար, «Մենք ենք» հիմնադրամի նախագահ Սոնա Ազարյանը, երաժիշտ, «Օգնեմ» հիմնադրամի նախագահ Էդգար Գյանջումյանը, մանկական ուռուցքաբան, արյունաբան Լիլիթ Սարգսյանը, մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, ուռուցքաբան Դավիթ Զոհրաբյանը, ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը, Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը, պատվավոր խորհրդի անդամ Շանթ Շեխերեդմյանը, ինչպես նաև պաշտոնատար չքվեարկող անդամներ Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն ու «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը:

Էսթեր Դեմիրճյանը նիստում ներկայացրել է հունվարից մայիս ժամանակահատվածում հիմանդրամի կատարած աշխատանքներն ու ֆինանսական ծախսերի հաշվետվությունը: Անդրադարձ է կատարվել ապրիլ ամսին ԱՄՆ այցի ժամանակ հիմնադրամի ունեցած հանդիպումների և բարեգործական ընթրիքների ժամանակ ստացված արդյունքներին: Էսթեր Դեմիրճյանը ներկայացրել է ԱՄՆ-ում հիմնադրամի մասնաճյուղ բացելու հնարավորությունը:

Նիստին հիմնադրամի խորհուրդը որոշել է, որ քաղցկեղով հիվանդ այն երեխաները, ովքեր բժշկական կոնսիլիումի որոշման հիման վրա չեն կարող բուժվել Հայաստանում, սակայն կարիք ունեն բուժում ստանալ արտերկրում, «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամն առանձին կնախաձեռնի դրամահավաք-արշավ կոնկերտ դեպքերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար:

Խորհրդի նիստում քննարկվել են նաև այլ ընթացիկ հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Yesterday I was hosted at the Elysée Palace by my dear Brigitte Macron – Anna Hakobyan

Երևանում երկու լրատվամիջոց, որոնք լրագրող չունեն Բրյուսելում, պատերազմում են, թե ով ում «հորինվածքի» հեղինակային իրավունքը պետք է հարգեր․ Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը Հաց բերող Արթուր Սարգսյանի մորը հանձնել է «Տիգրան Հայրապետյան»-ի անվան մրցանակը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.