Միացյալ ազգային շարժումը զանգվածային ակցիա կանցկացնի ի պաշտպանություն Սաակաշվիլիի |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն առաջիկայում զանգվածային ակցիա կանցկացնի ի պաշտպանություն երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի։ Այս մասին վրացական լրատվամիջոցներին հայտնել է ընդդիմադիր ուժի առաջնորդներից Թինա Բուկուչավան։

«Վրաստանի քաղաքացիները գիտակցում են, որ երրորդ նախագահի կալանավորումը և Պուտինի երազանքի՝ Իվանիշվիլիի ռեժիմի կողմից իրականացումը երկրի համար և յուրաքանչյուր քաղաքացու համար խայտառակություն է», – հայտարարել է Բուկուչավան։

Ութնամյա բացակայությունից հետո հոկտեմբերի 1-ին վերադառնալով հայրենիք` Վրաստանի երրորդ նախագահը ձերբակալվել է, նա որպես մեղադրյալ է ներգրավված մի շարք քրեական գործերում։

Ինքը Սաակաշվիլին, սակայն, պնդում է, որ Վրաստանի իշխանություններն իր դեմ քաղաքական հետապնդում են իրականացնում։ Քաղաքական գործիչը հացադուլ է հայտարարել, նաև հրաժարվել է բժշկական օգնությունից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.