Բաթումիում բնակելի տներից մեկի փլուզման հետևանքով զոհերի թիվն ավելացել է |armenpress.am|

armenpress.am: Բաթումիի բնակելի տներից մեկի մասնակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:

Բաթումիում բնակելի տունը հոկտեմբերի 8-ին մասնակից փլուզվել է: Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները՝ հույսով, որ կարող են փլատակների տակ ողջ մարդկանց գտնել:

Ոստիկանությունը գործի առնչությամբ 3 մարդու է ձերբակալել, որոնցից մեկը շենքի առաջին հարկի բնակարանի սեփականատերն է, իսկ երկուսը՝ վերանորոգում իրականացնող աշխատակիցները: Քննության տվյալներով՝ փլուզումը տեղի է ունեցել վերանորոգման աշխատանքների հետևանքով, քանի որ դրանք իրականացվել են անվտանգության կանոնների կոպիտ խախտումներով: Նրանց սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:

Երկրում հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.