factor.am: Վրաստանի Գլխավոր դատախազությունը երեք անձի մեղադրանք է առաջադրել, շինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնները խախտելու փաստով, որոնք հանգեցրել են մահվան և ծանր հետևանքների: Այս մասին տեղեկատվությունը տարածում է քննչական մարմինը, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։
Վրաստանի դատախազությունը ցավակցում է Բաթումում շենքի փլուզման հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին, իր խորին ցավակցությունն է հայտնում ողջ Վրաստանին և տեղի ունեցած ծանր ողբերգության կապակցությամբ:
Վրաստանի դատախազությունը՝ շինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնները խախտելու փաստով, որոնք հանգեցրել են մահվան և ծանր հետևանքների, մեղադրանք է առաջադրել Զ.Բ.-ին, Խ.Ս.-ին և Գ.Ս.-ին:
Վրաստանի ներքին գործերի նախարարության անցկացրած հետաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականի հոկտեմբերի սկզբին Զ.Բ.-ն համապատասխան վարձատրության դիմաց պայմանավորվել է անհատներ՝ Խ.Ս.-ի և Գ.Ս.-ի հետ, Բաթումում, մայիսի 26-ի փողոց N13 հասցեում գտնվող շենքի առաջին հարկի շինարարական և վերակառուցման աշխատանքների համար, որոնք ներառում էին վերը նշված տարածքներում ինչպես ոչ կրող, այնպես էլ կրող կառույցների (պատերի) քանդումը:
Առավել մանրամասն՝ factor.am-ում