Երեխաները երբեք չպետք է դառնան հակամարտությունների թիրախ. Սոս Ավետիսյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Հայաստանի պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանը ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել երեխաների պաշտպանության թեմայով: Ավետիսյանն իր ելույթը հրապարակել է Ֆեյսբուքի իր էջում։ 

Հրապարակման տեքստում ասված է․

«Երեխաներին պետք է սիրել և երբեք թույլ չտալ, որպեսզի նրանք դառնան էժանագին քարոզչության զոհ, հատկապես այն դեպքում, երբ այդ քարոզչությունը ուղեկցվում է զենքի կիրառմամբ: 

Երբ 2016թ-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, առաջին զոհը եղավ մի 9-ամյա երեխա՝ Վաղինակ Գրիգորյանը: Խաղաղ բնակչության վրա այդ հարձակումով Ադրբեջանը ևս մեկ անգամ ցուցադրեց իր ռազմատենչ քաղաքականությունը: 

Համացանցում փնտրելով՝ կգտնենք տեսահոլովակներ, որտեղ կտեսնենք թե ինչպես են Ադրբեջանում մարդիկ իրենց երեխաներին, աշակերտներին սովորեցնում ատել հայերին:

Հայաստանն ընդունել է ավելի քան 20000 սիրիացի փախստականների, և մեր կառավարությունը ամեն ինչ արել և անում է նրանց՝ հասարակությանը լիարժեք ինտեգրելու համար: Եվ դա այն պատճառով է, որ մենք մի երկիր ու ազգ ենք, ով վերապրել է ցեղասպանությունը:

Երեխաներին պետք է էլ ավելի շատ սիրել թե՛ Հայաստանում, թե Ադրբեջանում, թե՛ Վրաստանում, թե՛ Ուկրաինայում և թե՛ ամենուր. երեխաները երբեք չպետք է դառնան հակամարտությունների թիրախ»:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Գորշ գայլերի» հիմնադրի որդին ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ |factor.am|

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում |news.am|

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.