Եվրամիությունը պաշտոնապես կես տարով երկարացրեց Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը պաշտոնապես կես տարով երկարացրել Է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում Է հուլիսի 31-ին: Այդ մասին ասված Է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ, որը հունիսի 27-ին տարածվել Է Բրյուսելում:

«2019 թվականի հունիսի 27-ին Խորհուրդը Ռուսաստանի Էկոնոմիկայի առանձին սեկտորների նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները երկարացրեց մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը»,-նշվում Է փաստաթղթում: 2014 թվականին Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ Է սահմանել Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների եւ Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման կապակցությամբ: Սահմանափակիչ միջոցները քանիցս ընդլայնվել են ու երկարացվել:

Կասեցվել են անայցագիր ռեժիմի եւ համագործակցության նոր բազային համաձայնագրի շուրջ տարվող բանակցությունները, սահմանվել Է ԵՄ-ի երկրներ ՌԴ-ի պաշտոնատար անձանց մուտքի արգելք եւ սառեցվել են նրանց ակտիվները, կիրառվել են առեւտրական, ֆինանսական ու ռազմական բնույթի սահմանափակիչ միջոցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.