ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային 3՝ Երևան քաղաքի, Արևելյան և Արևմտյան կենտրոնների մասնագետներն հոկտեմբերի 18-ին ոստիկանության հետ համատեղ ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը։
«Covid անվտանգության նորմերի պահպանման վերահսկողություն է կատարվել 478 տնտեսավարողների մոտ, հայտնաբերվել՝ 47 խախտում, նշանակվել՝ 2 տուգանք,
աjդ թվում՝
հանրային տրանսպորտ՝ 260 ստուգայց, 9 խախտում,
դեղատներ՝ 50 ստուգայց, 11 խախտում,
հանրակրթական ուսումնական հաստատություններ՝ 5 ստուգայց, 1 խախտում,
նախադպրոցական կրթության հաստատություններ՝ 1 ստուգայց, 0 խախտում,
գեղեցկության սրահներ՝ 1 ստուգայց, 0 խախտում,
բուժ․հաստատություններ՝ 1 ստուգայց, 0 խախտում,
մանրամեծածախ առևտրի կենտրոններ՝ 132 ստուգայց, 18 խախտում,
գրասենյակային տարածքներ՝ 25 ստուգայց, 7 խախտում,
արտադրական տարածք՝ 3 ստուգայց, 1 խախտում»,- ասվում է հաղորդագրության մեջ: