Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց պտղատու այգիներ հիմնող ընկերությանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ՌՈՅԱԼ ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որը ներդրումներ է կատարում պտղատու այգիներ հիմնելու ուղղությամբ: Այս մասին որոշման նախագիծը կառավարության հունիսի 27-ի նիստում ներկայացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Ընկերությունն արտադրությունը նախատեսում է Կոտայքի մարզում: Այն գործում է 2017թ., արդեն իսկ իրականացրել է 700 մլն դրամ ընդհանուր արժեքով ներդրումներ, այս որոշմանն առնչվող ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ևս 250 մլն դրամի չափով ներդրումներ՝ սարքավորումներ ձեռք բերելու և շինարարական աշխատանքներ կատարելու համար:

Ընկերությունում առկա են 12 աշխատատեղեր, կստեղծվեն ևս մինչև 30 նոր աշխատատեղեր»,- ասաց նախարարը:

Արտադրանքի ընդհանուր ծավալը պետք է կազմի 860 մլն դրամ, որից միայն 160-ը կիրացվի ՀՀ-ում, իսկ մնացած մասը կարտահանվի ԵԱՏՄ տարածք:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.