tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրահանգել է երկրի Զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու գործընթաց սկսել: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, նոր չափանիշների սահմանումը կմեկնարկի արդեն 2020 թվականին:
Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ տվյալ աշխատանքը «չպետք է արհեստական նմանակում լինի», այլ պետք է դառնա «ուկրաինական բանակի բարեփոխում իրական քայլերով»: «Միևնույն ժամանակ մենք պետք է հիշենք, որ հիմնական արժեքը մարդն է», – ընդգծել է Զելենսկին: