news.am: ԵՄ-ում սննդամթերքի 9 տոկոսի իրական բաղադրությունը չի համապատասխանում փաթեթավորման վրա նշվածին: Դա վերաբերում է բրենդային սննդամթերքներին, որոնք վաճառվում են ԵՄ տարբեր երկրներում մեկ անվան տակ եւ նույն փաթեթավորմամբ, հաղորդում է «Եվրոպուլսը»:
Այսպիսին են Եվրահանձնաժողովի միացյալ հետազոտական կենտրոնի ուսումնասիրության արդյունքները:
Սննդի որակի վերահսկման ազգային ծառայությունների որոշ դիտարկումների համաձայն արեւմտյան Եվրոպայում նույն բրենդների արտադրանքի որակն ավելի բարձր է, քան արեւելյան Եվրոպայում:
Սակայն այս հետազոտությունը չի հաստատել նման տարբերությունը. փաթեթավորման վրա նշվածին չհամապտասխանող մթերքների բաղադրություն հանդիպել է եւˊ Արեւելյան եւˊ Արեւմտյան Եվրոպայում:
Հետազոտությունում դիտարկվել է ԵՄ 19 երկրներում ավելի քան 1.3 հազար սննդամթերք: