Երևանի ավտոբուսային պարկի պահանջարկը շատ ավելին է․ Նիկոլ Փաշինյանը՝ նոր ավտոբուսներ ձեռք բերելու մասին |tert.am|

tert.am: Այսօր կառավարությունն ընդունեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:

Նախնական գնահատմամբ ավտոբուսների ընդհանուր քանակի ձեռքբերման համար անհրաժեշտ կլինի 120-150 մլն եվրո: Առաջին փուլում ձեռք կբերվեն 12 մետրանոց 100 ցածրահատակ ավտոբուսներ. առաջին փուլի ֆինանսավորման համար 25 մլն եվրո է տրամադրվելու, որից 20 մլն եվրո վարկ ՎԶԵԲ-ից և 5 մլն եվրո դրամաշնորհ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության կողմից

Նիկոլ Փաշինյանը հարցի վերաբերյալ ասաց, որ այն բավական երկար քննարկվել է։ «Իհարկե Երևանի ավտոբուսային պարկի պահանջարկը շատ ավելին է, եթե չեմ սխալվում, մոտ 700 ավտոբուսի անհրաժեշտություն կա»,–ասաց նա և նշեց, որ մասնավոր հատվածնի ներգրավվածությամբ են խնդիրը լուծելու, միասնական տոմսային համակարգով է աշխատելու համակարգը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բոգո»-ն Երևանում ապօրինի շինարարություն է իրականացնում |hetq.am|

|hetq.am| Վարձով ապրելու գինը Երևանում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վ.Սարգսյան-Խորենացու-Իտալիայի-Բեյրութի փողոցների խաչմերուկում |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.