hetq.am։ Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պահպանման ծախսերի նպատակով կառավարությունն այսօրվա նիստին մոտ 96 միլիոն դրամ հատկացրեց: Նշենք, որ վարչությունը ընդգրկված է արտակարգ իրավիճակների նախարարության կազմում:
Ինչպես հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը, այս տարվա ապրիլ ամսվա որոշմամբ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության գործակալությունը վերակազմավորել է հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության, արդյունքում նախարարության հաստիքների թիվը ավելացել է 40 հաստիքով:
Սակայն այդ հաստիքների պահպանման համար գումար չի հատկացվել: Այդ պատճառով կառավարությունը որոշեց պետական բյուջեից մոտ 96 միլիոն դրամ հատկացնել նախարարությանը: