shantnews.am։ Կառավարությունը որոշեց «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն» ծրագրով նախատեսված միջոցների վերաբաշխում կատարել: Այդ միջոցներից 116 մլն 639 հազար դրամ գումարը և «Կրթության և գիտության ոլորտի այլ միջոցառումներ» ծրագրով նախատեսված միջոցներից 367 մլն 469 հազար դրամ գումարը կբաշխվի հետևյալ կերպ`
«Տարրական ընդհանուր հանրակրթություն»-4 մլն 604 հազար դրամ,
«Հիմնական ընդհանուր հանրակրթություն»-7 մլն 93 հազար դրամ,
«Տարրական հատուկ հանրակրթություն»-86 մլն 558 հազար դրամ,
«Հիմնական հատուկ հանրակրթություն»-169 մլն 277 հազար դրամ,
«Միջնակարգ հատուկ հանրակրթություն»-216 մլն 574 հազար դրամ
ծրագրերով նախատեսված հանրակրթական և հատուկ դպրոցների անխափան գործունեությունը իրականացնելու համար: