6 ֆուտբոլիստի և 13 բասկետբոլիստի տարկետում տրամադրվեց |armtimes.com|

armtimes.com։ Այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել ֆուտբոլի ազգային հավաքականի 6 ֆուտբոլիստների:

Որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանց տարկետում է տրվել մինչեւ 2019 թվականի ամառային զորակոչը։ Քանի որ նրանց 27 տարին լրանում է 2019 թվականին, հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։

Հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել Հայկ Ղազարյանին, ԴավիթՄարիկյանին, Կարեն Մուրադյանին, Տիգրան Կանդիկյանին, Արսեն Բեգլարյանին եւ Սարգիս Ադամյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։

Նրանք հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականի թիմում: Կառավարությունը կարեւորում է նրանց մասնակցությունը ֆուտբոլի ազգային հավաքական թիմի 2019 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին։

Կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տրամադրեց նաև Հայաստանում հանդես եկող մի շարք բասկետբոլիստների:

Տարկետում ստացած մարզիկներն են Ալին Ֆուլլեր Հեսսին, Կրիս Քայլ Յանկուն, Էնդրյու Մրֆի Չրաբասցին, Լուկաս Ջեյմս Ֆիշերը, Անդրե Մ Քորիի Սփայթը, Արկադի Մկրտիչյանը, Ստիվեն Քոյ Բրոդերիկի Էնոչին, Արամ Սերոպ Արսլանյանը, Կրիկոր Էնթոնի Կուրդօղլյանը, Մեթյու Ռիչարդ Քրիստոֆեր Մադոյանը, Կարրեն Գարի Գրիգոր Չիվիչյանը, Գաբրիել Հակոբ Աճեմյանն ու Մահրան Ներսեսը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.