shantnews.am։ Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան` ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիայի ձերբակալման հարցով: Այդ մասին հաղորդում է «Новости-Грузия» լրատվական գործակալությունը` վկայակոչելով դատախազության մամլո ծառայությունը:
Հունիսի 26-ին Վրաստանի խորհրդարանի Միավորված հանձնաժողովների համատեղ նիստում մի քանի ժամ տևած աղմկոտ բանավեճերից հետո 15 կողմ 4 դեմ ձայների հարաբերակցությամբ Նիկա Մելիային զրկել էին անձեռնմխելիությունից։