tert.am: Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի ղեկավարությունը որոշել է աշխատանքից չհեռացնել լրագրող Գեորգի Գաբունիային, որն ուղիղ եթերում հայհոյել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հաղորդում է Газета-ն՝ հղում անելով վրացական ԶԼՄ-ներին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկի Գվարամիան հաստատել է որոշումը:
Նա պարզաբանել է, որ անընդունելի արարքի համար Գաբունիան 2 ամսով զրկվել է հաղորդումներ վարելու իրավունիքց, սակայն 2 ամիս անց նա կշարունակի աշխատել հեռուստաընկերությունում:
Գործադիր տնօրենը հավելել է, որ միջադեպը դուրս է էթիկայի սահմաններից, բայց այն օրենքի և Սահմանադրության շրջանակում է:
Ի դեպ, Նիկա Գվարամիան ասել, էր հայտնի միջադեպից հետո «Ռուսթավի 2» հեռուստաալիքի ռեյտինգը կտրուկ ավելացել է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրող Գեորգի Գաբունիան 2 ամսով զրկվել է հաղորդումներ վարելու իրավունքից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցրած վիրավորանքների պատճառով: