«Ռուսթավի-2» հեռուստակայանը պատժել է Պուտինին հայհոյող լրագրողին |azatutyun.am|

azatutyun.am։ Վրաստանում հեռարձակվող «Ռուսթավի-2» ընդդիմադիր հեռուստակայանի ղեկավարությունը երկու ամսով եթերից հեռացրել է մեկնաբան, «Պոստսկրիպտ» վերլուծական հաղորդաշարի հեղինակ Գիորգի Գաբունիային, ով հուլիսի 7-ին երեկոյան ուղիղ եթերում կոպիտ և գռեհիկ արտահայտություններով հայհոյել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Հուլիսի 8-ին հարյուրավոր վրդովված ցուցարարներ հավաքվել են «Ռուսթավի-2» հեռուստակայանի շենքի մոտ և բողոք են հայտնել լրագրողի արարքի դեմ, ինչը ստիպել է վեց ժամով ընդհատել եթերը:

Գաբունիայի արարքը խստորեն դատապարտել և սադրանք են որակել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Մամուկա Բախտաձեն և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ինչպես նաև Ռուսաստանի արտաքին գործոց նախարարությունը:

Գաբունիային քննադատել է նաև Վրաստանի լրագրողների անկախ միությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.