tert.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին երկուշաբթի տեղափոխել են դատարան, որտեղ տեղի կունենան 2007 թվականի նոյեմբերի 7-ի ցույցի կոշտ ցրման մասին գործով լսումները:
Ինչպես փոխանցւմ է Новости-Грузия-ն, Սաակաշվիլիի կողմնակիցները նախատեսում են դատալսումների ընթացքի զուգահեռ հանրահավաք անցկացնել դատարանի դիմաց: «Միասնական ազգային շարժում» խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունը ցույց է կազմակերպում Թբիլիսիի քաղաքային դատարանի մոտ:
Ցույցը մեկնարկել է 11:00-ին։