shantnews.am։ ՌԴ Պետդումայի խորհրդում պատգամավորները կքննարկեն Վրաստանի հանդեպ նոր սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը՝ վրացական գինու և ջրի ներկրման դադարեցումը, ինչպես նաև Վրաստան դրամական փոխանցումներ կատարելու արգելքը: Interfax-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Դումայում «Единая Россия» խմբակցության նախագահ Սերգեյ Նևերովը:
«Справедливая Россия» խմբակցությունը համաձայնել է, որ Վրաստանում շարունակվող հակառուսական դրսևորումները «համարժեք պատասխան են պահանջում»:
ՌԴ-ում մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Տատյանա Մոսկալկովան խոստացել է, որ պատգամավորներին կխնդրի բացառության կարգով պահպանել սոցիալական դրամական փոխանցումները՝ կապված թոշակների կամ բազմազավակ ընտանիքներին օգնության հետ:
Այսօր նաև ուժի մեջ է մտել հունիսի 21-ին Վլադիմիր Պուտինի ստորագրած որոշումը, որով հուլիսի 8-ից արգելվում են ուղիղ չվերթները Ռուսաստանից դեպի Վրաստան և հակառակը: