Georgian Airways-ը կրկնակի ավելացրել Է Երեւան չվերթների քանակը Ռուսաստանի արգելքից հետո |armenpress.am|

armenpress.am։ Georgian Airways ավիաընկերությունը հուլիսի 8 Թբիլիսի – Երեւան չվերերթների հաճախությունը յոթից ավելացրել Է մինչեւ 14՝ Ռուսաստանից թռիչքների ժամանակավոր արգելքի սահմանումից հետո: Այդ մասին հաղորդել են Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի մամուլի ծառայությունում:

«Այսօրվանից Georgian Airways-ն օդային գծում ավելացնում Է յոթ հաճախություն եւ մինչեւ ամառային նավիգացիոն սեզոնի վերջը կկատարի շաբաթական 14 կանոնավոր թռիչք: Համապատասխանաբար, ավիաընեկերությունն ուղեւորներին կառաջարկի օրական երկու չվերթ Թբիլսից Երեւան»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Բացի դրանից, հուլիսի 10-ից ավիաընկերությունն սկսում Է կատարել ուղղակի չվերթներ առողջարանային Բաթում քաղաքից (Աջարական Ինքնավար Հանրապետություն) Երեւան: Ինքնաթիռը Բաթումից Հայաստանի մայրաքաղաք կթռչի ամեն օր՝ մինչեւ ամառային նավիգացիոն սեզոնի ավարտը: Բաթումից եւ Թբիլիսիից Երեւան չվերթները կիրականացնեն Boeing 737, Embraer ERJ190 եւ CRJ200 ինքնաթիռները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.