Հռոմի Պապն աղոթում է Ուկրաինայի համար, երկխոսության կոչ անում |azatutyun.am|

azatutyun.am: Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Ուկրաինայի հարցով երկխոսության և զինված հակամարտությունից խուսափելու կոչ է արել։

Այսօր դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր հավատացյալներին՝ Պապը շեշտել է, թե «զենքերը չեն այն ճանապարհը, որ հարկ է ընտրել»։

Ֆրանցիսկոսն ասել է, որ աղոթում է «թանկագին Ուկրաինայի, նրա բոլոր եկեղեցիների ու կրոնական համայնքների և ամբողջ ժողովրդի համար, որպեսզի առկա լարվածությունները լուծվեն լուրջ միջազգային երկխոսության միջոցով, այլ ոչ թե զենքերով»։

«Թող Սուրբ Ծնունդը խաղաղություն բերի Ուկրաինային», – հայտարարել է Հռոմի Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը։

Պաշտոնական Կիևը և Արևմուտքը պնդում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է լայնածավալ ներխուժում Ուկրաինա՝ բազմահազարանոց զորքեր կուտակելով այդ երկրի սահմանների հարևանությամբ։

ՆԱՏՕ-ն, եվրոպական առաջնորդները և Միացյալ Նահանգները քանիցս զգուշացրել են նման հարձակման «լուրջ հետևանքների» մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայտնի են առաջին արդյունքները. Զելենսկին Պորոշենկոյից գրեթե կրկնակի ավել ձայներ է ստացել |armtimes.com|

Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարել է, որ երկրում կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ |tert.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.