Ձեզնից ստացած դասերը ոչ միայն գիտության, այլև հայրենասիրության մասին են. նախագահը շնորհավորել է պրոֆեսոր Մելիքյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 85-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին:

ՀՀ ախագահի աշխատակազմից հայտնում են, որ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձեր հարուստ կենսագրությունը միմյանց շաղկապված շրջափուլերի կուռ ամբողջություն է: Տասնամյակներ շարունակ մտավորականի Ձեր ուսերին արժանապատվորեն եք տարել հայ երիտասարդներին կրթելու ու հայեցի դաստիարակելու, հայապահ­պանության դժվարին առաքելության Ձեր բաժինը:

Մեծ է Ձեր ավանդը մեր երկրում արևելագիտության զարգացման, սերունդ­ների դաստիարակման և, մասնավորապես, դիվանագիտական կադրերի պատ­րաստ­ման գործում:

Ձեր կյանքի անբաժանելի մասն է Արցախը: «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի» գործունեության շրջանակներում ավելի քան 20 տարի Արցախում իրականացվել են հայրենասիրական-բարեգործական բազ­մա­թիվ միջոցառումներ:

Հարգարժան պրոֆեսոր, Ձեզ աշակերտած տարբեր սերունդների ներկայացուցիչների գնահատմամբ՝ Ձեզնից ստացած իմաստուն դասերը ոչ միայն գիտության, այլև հայրենասիրության, քաղաքացի-մարդ լինելու մասին են»: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«ADSW Talks»-ում հրապարակվել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը

Հոկտեմբերի 27-ը համապատասխան արժանի պատմական գնահատականը պետք է ստանա. ՀՀ նախագահ |aysor.am|

ՀՀ ԶՈւ ավիացիայի պետի պաշտոնում Ավետիկ Մուրադյանին փոխարինել է Գագիկ Ասլանյանը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.